Փաշինյանը նոր օգնական ունի

Հայտնի է, թե ով կհամալրի Նիկոլ Փաշինյանի` վերջերս աշխատանքից ազատված օգնականի՝ Մհեր Սահակյանի տեղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի։ Այս մասին որոշում է ընդունել վարչապետը, հայտնում է նրա պաշտոնական կայքը։

Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին և երկու խորհրդականներին

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել վարչապետի օգնական»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանը նոր օգնական ունի. կրեատիվ նշանակումը փոթորկել է համացանցը

Նշենք, որ Ղամբարյանը Փաշինյանի հրամանով Սոցիալական ապահովութան ծառայության պետ էր նշանակվել այս տարվա մարտ ամսին։ Մինչ այդ` 2009-18թթ., նա եղել է ՊԵԿ աշխատակից` նախ որպես հարկային տեսուչ, հետո արդեն ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ։

Փաշինյանը նոր օգնական ունի

Հիշեցնենք, որ օգոստոսի 15–ին Փաշինյանն աշխատանքից ազատել էր իր օգնականին` Մհեր Սահակյանին, և երկու խորհրդականներին` Արսեն Գասպարյանին և Արամ Ղարիբյանին։