ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը երեկ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ պաշտոնական կայքը:
«Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի հերթական ֆեյքը կամ ինչպե՞ս է հայ «դիվերսանտը» կապի դուրս եկել Բաքվից
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: