Զինծառայողը վնասվածք է ստացել ծառայակցի` զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով

Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Զինծառայող Հայկ Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով: Այս մասին իր Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը:

«Սեպտեմբերի 22–ին ՝ ժամը 03:35-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել»,–գրել է Հարությունյանը։

Հայաստանում կանցկացվի լայնածավալ ռազմավարական զորավարժություն

Նա հայտնում է նաև, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը։

Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին

Ի դեպ, Հայկ Խաչատրյանը վնասվածք է ստացել որովայնի շրջանում։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: