ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Վանաձոր քաղաքի Գորկու փողոցում կատարված սպանության փորձի 31-ամյա կասկածյալը դեպքից երեք օր անց՝ սեպտեմբերի 22-ի գիշերը, կամավոր ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ նա Վանաձորի բնակիչ է։ Ոստիկանները նրան ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին, որտեղ նա ձերբակալվել է։
Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին
Հիշեցնենք` սեպտեմբերի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժինը։ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել. հիվանդանոցից հայտնել էին, որ գլխի հրազենային վնասվածքով 28-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել։ Հիվանդանոց մեկնած քրեական հետախույզները պարզել էին, որ երիտասարդը վնասվածքն ստացել է Գորկու փողոցում, որտեղ անհայտ անձը որսորդական հրացանով կրակել էր նրա ուղղությամբ։
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը. մարզպետի հարցը դեռ պարզ չէ
Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են որսորդական հրացանի երեք պարկուճ։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։