Սիլվա Հակոբյանը դստեր համար օրորոցային է երգում. տեսանյութ

Ճանաչված երգչուհին կատարում է Ավետիք Իսահակյանի «Բինգյոլը», որի բառերի հիման վրա երաժշտություն է գրվել։ Հատկապես փոքրիկ ունեցող մայրիկների համար այն դարձել է սիրելի օրորոցայիններից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երգչուհի Սիլվա Հակոբյանն Insragram-ի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որում իր դստեր՝ Միլայի համար օրորոցային է երգում։

«Միլայիս օրորի երգը»,- տեսանյութին կից գրել է երգչուհին և կատարել հայ բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի երգ դարձած «Բինգյոլը»։

Ղրղըզ երգչուհին կատարում է Սիլվա Հակոբյանի երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երգչուհու էջի հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը, նրանք բազմաթիվ բարեմաղթանքներ ու հաճոյախոսություններ են գրել երգչուհու և նրա դստեր հասցեին։

Ո՞ւմ համար է Սիլվա Հակոբյանը «մի փունջ երազանք» երկինք ուղարկել. նա տեսանյութ է հրապարակել

«Փոքրիկ հրաշքը որքան ուշադիր ու հանգիստ է լսում իր մայրիկի անուշ ձայնն ու մեղմ կատարումը», «Սիլվա ջան, Աստված պահապան լինի բալիկիդ», «ամենահաճելի պահը մայրիկների համար, ինչ լավիկն է Միլան», «շատ եմ սիրում այս երգը, ապրեք դուք»,- գրել են նրանք։

Նշենք, որ Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել  օգոստոսի 6-ին։

Սիլվան հղիության ողջ ընթացքում շարունակում էր երկրպագուների հետ կապ պահել ջերմ լուսանկարների միջոցով։