Samsung-ը ծաղրել է Huawei-ին․ լուսանկար

Չինական ընկերության սմարթֆոններում Google-ի հավելվածների բացակայությունը Samsung-ին թույլ է տվել թրոլինգ անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Samsung ընկերությունը ծիծաղի առարկա է դարձրել Huawei Mate 30 և Huawei Mate 30 Pro սմարթֆոնները, քանի որ սարքերում բացակայում են Google-ի ծառայությունները։ Հարավկորեական գաջեթների արտադրողն իր ցուցադրության ժամանակ Լատինական Ամերիկայում բնակվող բաժանորդներին ուղարկել է «Վայելեք թարմացումները և Google-ի ծառայություններն ու հավելվածները» վերնագրով հաղորդագրություն։ Այս մասին հայտնում է androidcentral-ը։

Այ քեզ բան․ քո իսկ դեմքով էմոջիներ, ծածուկ քարտեզ և 8K հեռուստացույց

Ընկերությունը նամակին է կցել մի լուսանկար, որի մեջ պատկերված է Galaxy Note10-ը։

Պատկերված սմարթֆոնի աշխատանքային սեղանին երևում են Google-ի, YouTube-ի, Chrome-ի, Gmail-ի և Google-ի այլ հավելվածների պատկերակները։ Samsung-ը մեջբերել է նաև 9to5Google-ի հայտարարությունն այն մասին, որ Note10-ն Android-ով աշխատող լավագույն սմարթֆոնն է։

Samsung-ը ծաղրել է Huawei-ին․ լուսանկար

Այս ամենից բացի, ընկերությունը Galaxy սմարթֆոն գնելու դեպքում առաջարկել է YouTube Premium-ի 4 ամիս տևողությամբ անվճար բաժանորդագրություն։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 19-ին Huawei ընկերությունը ներկայացրեց իր երկու նոր սմարթֆոնները՝ Huawei Mate 30-ը և Huawei Mate 30 Pro-ն, որոնցից երկուսում էլ բացակայում էին Google-ի ծառայությունները։

Mazda-ն մեկ ամսվա ընթացքում կներկայացնի իր առաջին էլեկտրամեքենան