Պաշտոնյան քաղաքացիներին ստիպել է «Խութ» հիմնադրամին գումար փոխանցել. քրգործ է հարուցվել

Պաշտոնյան տան շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներին պարտադրել է գումար փոխանցել «Խութի» հաշվեհամարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Սեպտեմբեր — Sputnik. Քաղաքացիներին պարտադրել են «Խութ» բարեգործական հիմնադրամին գումար փոխանցել. հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Գեներալ են ներկայացել ու գումար հափշտակել. ԱԱԾ–ն խաբեության նոր դեպք է բացահայտել

«2013-2014թթ. ընթացքում Երևանի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝  «Խութ» բարեգործական հիմնադրամին գումար տրամադրելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես՝  նշված տարիներին Ավանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն վարչական շրջանում անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար, բացի նոր շինարարության տրամադրման պետտուրքի վճարումից, քաղաքացիներին պարտադրել է գումար փոխանցել նաև «Խութի» հաշվեհամարին։ Հակառակ դեպքում`  սպառնացել է չտրամադրել շինարարության իրականացման թույլտվություն:

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել

Այդ կերպ 2013թ. Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում անհատական 2 տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներից մեկին պարտադրել է «Խութի» հաշվեհամարին փոխանցել շուրջ 600.000, մյուսին՝ 50 000 ՀՀ դրամ: Մեկ այլ դեպքում 2013-2014-ի ընթացքում Երևանի Ավան 6-րդ փողոցի տներից մեկին հարակից ապօրինի շինությունը օրինականացնելու և նոր շինանարարության կատարման թույտվություն տալու համար քաղաքացուն պարտադրել է բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել 1.5 մլն դրամ:

ՊՆ պաշտոնատար անձինք բարձր գնով կնքել են մատակարարման պայմանագիր և գումարը հափշտակել. ԱԱԾ

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է`  պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։