ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Շփման գոտում հետաքննության մեխանիզմների տեղադրումն անհրաժեշտություն է»

Ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է շփման գծում ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձին և նշել, որ այն լուրջ հարված է բանակցային գործընթացին:
Sputnik
Հովհաննիսյան. «Շփման գոտում հետաքննության մեխանիզմների տեղադրումն անհրաժեշտություն է»

Ադրբեջանցիները Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից ժամեր առաջդիմել են սանդրանքի և դիվերսիոն ներթափանցման փորձ են նախաձեռնել. նման գործելակերպով նրանք փորձում են բանակցություններից առաջ ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Վիրավոր ունենք. հնարավորության դեպքում նրան տեղափոխելու են Երևան. Արծրուն Հովհաննիսյան

«Քանի որ դիվերսիոն ներթափանցման փորձը ձախողվել է, սա կարող է բանակցություններում բացասաբար անդրադառնալ ադրբեջանական կողմի վրա: Կա նույնիսկ դիվերսիոն ներթափանցման տեսագրությունը, որը կարող է փոխանցվել Մինսկի խմբի համանախագահներին: Կարծում եմ, որ վերջիններս պետք է ադրբեջանական կողմի նկատմամբ համապատասխան քայլեր ձեռնարկեն, առնվազն պետք է հանդես գան հասցեական հայտարարությամբ»,- նշեեց Հովհաննիսյանը:

Փորձագետի համոզմամբ՝ մյուս կողմից դա ևս մեկ անգամ արդիական է դարձնում շփման գոտում հետաքննության մեխանիզմների տեղադրման անհրաժեշտությունը, և այդ գործընթացը պետք է վերահսկեն Մինսկի խմբի համանախագահողները՝ ունենալով տեսագրելու, արձանագրելու, գնահատելու չեզոք մեխանիզմ, ինչից հետո այլևս հարց չի մնա, թե որ կողմն է դիմել նման քայլի: 

Անհրաժեշտության դեպքում կհրապարակենք Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը. Հասրաթյան

«1994 թվականից հետո Ադրբեջանը երբեք հակված չի եղել հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակին: Եթե ադրբեջանցիները ժամանակավորապես նստում են բանակցությունների սեղանի շուրջ, քննարկում են ինչ-որ հարցեր, գալիս են ինչ-որ պայմանավորվածությունների՝ այդ թվում և հայկական կողմի հետ, ապա դա անում են ստիպված՝ հաշտվելով այն իրողության հետ, որ չեն կարող կտրուկ կերպով դուրս գալ բանակցային գործընթացից և սկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որովհետև Մինսկի խմբի համանախագահները նրանց վրա ճնշում կգործադրեն»,- ասաց փորձագետը: 

Ադրբեջանցիները շփման գծում դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել. ԱՀ ՊԲ

Նրա կարծիքով՝ այն, որ մեր դիրքերում զգալիորեն լավացել է ռազմատեխնիկական կահավորումը, փաստ է: Սահմանի երկայնքով տեսախցիկների տեղադրումը թույլ է տալիս շատ ավելի օպերատիվ կերպով արձանագրել հակառակորդի խախտման փորձերը և ունենալ իրեղեն ապացույցներ: