Սարսափելի անոմալիա․ Հնդկաստանում 4 ոտքով, 3 ձեռքով աղջիկ է ծնվել

Հետաքրքիր է, որ աղջկա երկվորյակ եղբայրը լիովին առողջ է ծնվել։ Բժիշկների խոսքով՝ երեխաները պետք է երեքը լինեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հնդկաստանի Ռաջաստան նահանգում երկվորյակներ են լույս աշխարհ եկել։ Նրանցից մեկը սարսափելի անոմալիայով է ծնվել։ Տղան ամբողջովին առողջ է, իսկ ահա աղջիկը չորս ոտք ու երեք ձեռք ունի։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ինչու է երեխան լացում. արհեստական բանականությունը կճանաչի նորածնի լացը

Բժիշկների խոսքով՝ նման երևույթի պատճառը կարող է լինել այն, որ ի սկզբանե կնոջ մոտ եռյակ է եղել, սակայն հղիության ընթացքում պտուղներից երկուսը սերտաճել են։ Քանի որ այս ընթացքում Հնդկաստանի բնակչուհին բժշկական զննում չի անցել, անոմալիայի մասին չեն իմացել։

Վիրաբուժության պատմության ընթացքում գրանցված բացառիկ վիրահատությունների հնգյակը

Այժմ բժիշկները մտադիր են աղջկան ուղարկել Ջայպուրի հոսպիտալ՝ ավելորդ վերջույթները հեռացնելու համար։ Նրանց կարծիքով՝ դրանից հետո երեխան կարող է նորմալ կյանքով ապրել։