Պայթյուն Սյունիքի մարզում. երիտասարդ տանտիրոջ վիճակը միջին ծանրության է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Կապան քաղաքի բնակարաններից մեկում պայթել է գազի 3 կգ-ոց բալոնը: 26-ամյա տանտիրոջ վիճակը միջին ծանրության է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Պայթյուն Երևանում. վնասվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է. տեսանյութ

Դեպքի մասին ահազանգն ԱԻՆ-ում ստացվել է սեպտեմբերի 21-ին, ժամը 19:59-ին:

Պարզվել է, որ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Պայթյուն Գյումրիում. կոմունալի 44–ամյա վարորդը հիվանդանոցում է

«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով բնակարանի բնակիչ Միշա Փ.-ն (ծնված 1993թ.) ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Պայթյուն Ջրվեժ գյուղում. քարի արտադրամասի աշխատակիցը տեղում մահացել է

Տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: