Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում բրոնզ նվաճեց

Հայ ծանրորդը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 172 կգ-ը և իրենից առաջ թողեց Չինաստանի երկու ներկայացուցիչների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը գլխավերևում պահելով 168 կգ կշռող ծանրաձողը՝ պոկում վարժությունում նվաճեց բրոնզե փոքր մեդալը:

Հայ ծանրորդները մտնում են պայքարի մեջ. հայտնի է նրանց մրցելույթների ժամանակացույցը

Կարապետյանը հնարավորություն ուներ նվաճելու փոքր ոսկե մեդալը, եթե օգտագործեր իր մյուս երկու մոտեցումները: Ցավոք, հայ ծանրորդը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 172 կգ-ը և իրենից առաջ թողեց Չինաստանի երկու ներկայացուցիչների:

Պոկում վարժությունում աշխարհի չեմպիոնի մեդալ նվաճեց աշխարհի քառակի չեմպիոն Լյու Քսայունը, որին հաջորդեց մյուս չինացին՝  Լի Դայինը: Երկուսն էլ ցույց տվեցին 171 կգ արդյունք: Առջևում պայքարն է հրում վարժությունում և միաժամանակ՝ երկամարտում:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ

Նշենք, որ Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին։

Հավաքականի ընտրանու կազմում մրցավայր են մեկնել աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմաթիվ մեդալներ վաստակած Անդրանիկ Կարապետյանը,  Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: