Ուժգին երկրաշարժ Ալբանիայում. ավելի քան 100 մարդ է տուժել

Հաղորդվում է, որ սա վերջին 30 տարիների ընթացքում Ալբանիայում գրանցված ամենաուժգին երկրաշարժն է: Առաջին երկրաշարժից րոպեներ անց տեղի է ունեցել ևս մեկը, որին հաջորդել է երեք հետցնցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Ալբանիայում կրկնակի երկրաշարժի և շարունակվող ցնցումների հետևանքով 105 մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Albanian Daily News-ին:

Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա

Հաղորդվում է, որ սա վերջին 30 տարիների ընթացքում Ալբանիայում գրանցված ամենաուժգին երկրաշարժն է: Առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 14:04-ին: Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան սկզբում հաղորդել էր, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,6 մագնիտուդ, այնուհետև իր նշել էր, որ այն եղել է 6,0 մագնիտուդ: Էպիկենտրոնում այն եղել է Դուրես քաղաքից 6 կմ դեպի հյուսիս, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,5 մագնիտուդ:

Առաջին երկրաշարժից րոպեներ անց տեղի է ունեցել ևս մեկը՝ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ, որին հաջորդել է երեք հետցնցում՝ 3,1-ից 4,1 մագնիտուդ: Թույլ ցնցումները շարունակվել են նաև այսօր։

Շիրակի մարզում հերթական երկրաշարժն է գրանցվել. էպիկենտրոնը դարձյալ Բավրայի մոտ է

Բժիշկների տեղեկացմամբ՝ բուժօգնության է դիմել 105 մարդ, նրանց գերակշիռ մեծամասնությունը համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցներից:

7 անձ շարունակում է մնալ մայրաքաղաք Տիրանայի, ևս 3-ը՝ Դուրեսի հիվանդանոցներում:

Մարգարյան․ «Մինչև առավոտ Հայաստանում 70 հետցնցում է եղել, անհանգստանալու կարիք չկա»