«Ռոման» տասը ֆուտբոլիստով հաղթեց, Մխիթարյանը փոխարինվեց խաղավերջում

Հենրիխին ու նրա թիմակիցներին այս հաղթանակից հետո Իտալիայի առաջնությունում հաջողվեց բարելավել դիրքերը և տեղափոխվել չորրորդ հորիզոնական:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Քիչ առաջ ավարտվեց «Ռոմա-Բոլոնյա» ֆուտբոլային հանդիպումը։ Իտալական Ա սերիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» 2։1 հաշվով մրցակցի հարկի տակ պարտության մատնեց «Բոլոնյային»։

Առաջին կեսում գրանցված ոչ-ոքիից հետո «Ռոման» երկրորդ խաղակեսում իր խաղային ոչ մեծ առավելությունը վերածեց գոլի: Մի քանի րոպեի ընթացքում աչքի ընկավ «Ռոմայի» սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը:

Սերբը նախ տուգանայինից գեղեցիկ հարվածով առաջ մղեց Ջալոռոսիներին, ապա երեք րոպե անց սեփական տուգանային հրապարուկում խախտեց կանոնները` 11 մետրանոց բերելով իր թիմի դարպասին: Նիկոլա Սանսոնեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

Հանդիպման հետագա ընթացքում երկու կողմերն էլ կարող էին հասնել հաջողության: Բայց  «Ռոման» պարզապես վերջին վայրկյաններին կորզեց հաղթանակը: Լորենցո Պելեգրինիի հրաշալի փոխանցումից հետո Էդին Ջեկոն դարձավ հաղթական գոլի հեղինակ ու առաջին շնորհավորանքը ստացավ Հենրիխ Մխիթարյանից:

Ֆուտբոլային հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր երկրորդ հանդիպումն անցակցրեց «Ռոմայի» կազմում: Հանդիպման 85-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց Ջանլուկա Մանչինիի հեռացումից հետո:

Իտալացիները Մխիթարյանի գոլը վայելում են համակարգչային գրաֆիկայի տեսքով

Խաղի ընթացքում հայ ֆուտբոլիստը շատ ակտիվ էր, հաճախակի տեղափոխություններ էր կատարում հարձակման եզրից եզր, բացի այդ, մասնակցում էր նաև թիմի պաշտպանությանը:

Ֆիզիկապես Հենրիխը շատ լավ մարզավիճակում է:

«Բոլոնյայի» հետ խաղում Հենրիխին ու նրա թիմակիցներին Իտալիայի առաջնությունում հաջողվեց բարելավել դիրքերը:

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում բրոնզ նվաճեց

Մրցաշարային աղյուսակում «Բոլոնյան» եզրափակում էր լավագույն եռյակը, իսկ «Ռոման» զբաղեցնում էր 11-րդ տեղը: Բայց միավորների քանակով «Բոլոնյան» ընդամենը երկու միավորի առավելություն ուներ «Ռոմայի» նկատմամբ: Հետևաբար Մխիթարյանի թիմը շրջանցեց մրցակցին աղյուսակում: