Մխիթարյանը նոր արդյունք գրանցելու շանսեր ունի. նա դարձյալ «Ռոմայի» մեկնարկային կազմում է

Հենրիխ Մխիթարյանն այսօր ևս լավ հնարավորություն ունի նոր թիմում դրսևորել իր ֆուտբոլային հմտությունները։ Նա մրցադաշտ դուրս կգա խաղի առաջին վայրկյաններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի-Sputnik. Երկրորդ անգամ անընդմեջ Հենրիխ Մխիթարյանն  Իտալիայի մայրաքաղաքը ներկայացնող թիմի` «Ռոմայի» մեկնարկային կազմում է: Այս մասին տեղեկանում ենք «Ռոմայի» պաշտոնական կայքից։

Հայաստանում հնարավոր կլինի դիտել Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբի` «Ռոմայի» խաղերը

Ի տարբերություն Եվրոպայի լիգայի խաղարկության, որտեղ «Ռոման» մրցակցի հարկի տակ հաղթանակ տարավ «Իստամբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, Իտալիայի ներքին առաջնությունում իր թիմի մեկնարկային կազմում տեղ է գտել հայ կիսապաշտպանի համար: Մխիթարյանը խաղը կսկսի առաջին վայրկյաններից, և չի բացառվում, որ մեր հավաքականի ավագը նոր արդյունք գրանցի Իտալիայում:

Իտալական Ա սերիայի առաջնության չորրորդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ մրցելու է «Բոլոնյայի» հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին իտալական «Ռոման» Ա Սերիայի 3-րդ տուրում 4։2 հաշվով հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ։ Երրորդ գոլի հեղինակը թիմի նորեկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր։

«Դու փայլում ես երջանկությունից». Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել «Ռոմայից»

Նշենք, որ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը գրավում է մրցակցի դարպասը Իտալական Ա սերիայում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։