ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, այսօր առավոտյան` ժամը 06:40-ի սահմանում, վթար է տեղի ունեցել։
Shamshyan.com–ը հայտնում է, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ, 24-ամյա Էդգար Փափազյանը Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային:
BMW X6 -ն էլ առաջ ընթանալով` բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault մակնիշի 130 AF 61 համարանիշի ավտոմեքենային:
Տավուշցի թոշակառուն փորձել է Երևանում վերջ տալ կյանքին
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ավտոմեքենայից։ Հիմա նա թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է։
Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ի վարորդը հիվանդանոցում ենթարկվելու է բժշկական փորձաքննության՝ պարզելու նրա սթափության աստիճանը, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ սթափ չի եղել։
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. եզդի տղամարդը գերեզմանոցում դանակահարել է քրոջ որդուն