Վրաստանի ԱԳ նախարարը հայերենով է շնորհավորել Հայաստանի տոնը

Զալկալիանին նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը միասին են` հանուն երկու ժողովուրդների բարեկամության, բարեկեցության և լուսավոր ապագայի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Հայաստանի Անկախության տոնը շնորհավորել է հայերենով։

Վրաստանի ԱԳՆ թվիթերյան պաշտոնական էջում հայերենով գրություն է հրապարակվել, որտեղ մասնավորապես ասված է. «Իմ բարեկամ Հայաստանին շնորհավորում եմ անկախության օրվա կապակցությամբ: Մենք միասին ենք հանուն մեր ժողովուրդների բարեկամության, բարեկեցության և լուսավոր ապագայի»:

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ

Հիշեցնենք, ս.թ. հուլիսի 24-ին Վրաստանի ԱԳ նախարարը Թբիլիսիում ընդունել էր Վրաստանում պաշտոնական այցով գտնվող իր գործընկեր Զոհրաբ Մնացականյանին:

Վրացի պաշտոնյան պատրաստակամություն էր հայտնել առավել խորացնելու երկու երկրների հարաբերությունները։