Սյունիքում 8 հեկտար անտառ է այրվել

Կրակը մարվել է, բայց 8 հա անտառը հնարավոր չի եղել փրկել։ Հրդեհից վնասվել է նաև 4 հա խոտածածկ տարածք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Շուրջ 7 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակն ու մարել անտառում տարածվող հրդեհը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ ժամը 17:55-ին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը, իսկ 18:35-ին` մարել:

Երևանի կենտրոնում մեքենան բախվել է Արթուր Աբրահամի BMW–ին

7 ժամ տևած հրդեհը, սակայն, ոչնչացրել է շուրջ 8 հա անտառածածկ և 4 հա խոտածածկ տարածք:

Հիշեցնենք` այսօր ժամը 11:16-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ և ազատ հերթափոխից 7 հրշեջ-փրկարար:

Տավուշցի թոշակառուն փորձել է Երևանում վերջ տալ կյանքին