Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

ՀՀ առաջին անձնագիրը տրվել է Վազգեն Առաջինին։ Նա անձնագրի վավերականության ժամկետը լրանալուց հետո այն նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Առանց շեփորահար Աշոտ Միրզոյանի շեփորի ձայնի («Ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաժշտության) ոչ մի հանրահավաք չէր սկսվում, իսկ 1991–ի Անկախության հանրաքվեից առաջ հանրահավաքները համախմբում էին հայ ժողովրդին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի ղեկավար Սեդա Գալստյանը պատմում է, որ հայտնի շեփորը տարիներ առաջ Միրզոյանը նվիրել է թանգարանին։

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

«Շեփորահարը մի օր այցելել էր թանգարան և նայում էր մեր ցուցադրությունները։ Անկախության օրն արված լուսանկարներից մեկում նա ճանաչել էր իրեն` տանիքի վրա կանգնած, հիշել այդ օրը։ Հենց այդ ժամանակ էլ որոշեց, որ շեփորը պետք է նվիրի թանգարանին»,–պատմեց Գալստյանը։

Նա նշեց նաև, որ ճակատագրի բերումով` Միրզոյանն այժմ ԱՄՆ–ում է ապրում, սակայն հաճախ է այցելում Հայաստան և հենց իրենց թանգարան։ Նա ասում է, որ շեփորի ձայնն է նրան հայրենիք կանչում։

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

Սեդա Գալստյանը նշեց, որ Հայաստանի պատմության թանգարանն ունի Երրորդ հանրապետության սրահ, որտեղ էլ պահվում է ինչպես շեփորը, այնպես էլ անկախության մյուս սիմվոլները։ Գալստյանի խոսքով` այդ սրահ այցելողներին ավելի շատ հետաքրքրում է Անկախության հռչակագիրը, որտեղ 12 դրույթներով նշված է նորանկախ Հայաստանի «ճանապարհը»։

«Հռչակագրի առաջին կետն է` «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն: ՀՀ–ն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը»: Հռչակագրի հենց բնօրինակը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ստորագրությամբ, նախագահականի աշխատակազմից նվիրեցին մեզ` ի պահ»,–ասաց տիկին Գալստյանը։

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

Ներկայացված է նաև առաջին նախագահի գրիչը, որով ստորագրվել է հռչակագիրը, ինչպես նաև անկախության հանրաքվեի քվեաթերթիկի նմուշ, որտեղ հանրությունը «Այո» կամ «Ոչ» ասելու ընտրություն ուներ։ Նշենք, որ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 94 տոկոսից ավելին «Այո» էր ասել անկախանալու գործընթացին։

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

Պատմության թանգարանում ևս մեկ եզակի նմուշ է պահպանվում` անկախ Հայաստանի առաջին անձնագիրը, որը տրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին։ Անձնագիրը թանգարանին Վազգեն Առաջինն է նվիրել, երբ դրա վավերականության ժամկետն անցել է։

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

Բացի այդ, ՀՀ–ի առաջին սիմվոլները` եռագույնն ու զինանշանն են պահվում թանգարանում, ինչպես նաև` Անկախության օրվա հիշարժան դրվագներն անմահացրած մի շարք լուսանկարներ։ «Լուսանկարներից առանձնանում է մեկը, որտեղ Վազգեն Առաջինը Մյուռոնօրհնեքի արարողություն է կատարում, այդ օրվա Մյուռոնօրհնեքի արարողությունը, ի դեպ, նվիրված էր Անկախությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից ի վեր Սուրբ Մյուռոնի օրհնությունը վերապահվում էր միայն Եկեղեցու նվիրյալ առաջնորդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,–ասաց նա:

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

Երրորդ հանրապետության սրահում հենց Անկախության օրվան նվիրված դասեր են հաճախ անցկացնում ինչպես դպրոցականները, այնպես էլ ուսանողները։

Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն անցկացվել է 1991թ.–ի սեպտեմբերի 21–ին։

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը:

Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են

Հայաստանն անկախ հռչակվեց Գերագույն խորհրդում հանրաքվեից երկու օր անց: Մեկ դարի ընթացքում սա Հայաստանի երկրորդ անկախությունն էր: Առաջինը 1918 թվականի մայիսին էր: