ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով հայկական բանակի զինվորների տոնական սննդակարգը։
«Սեպտեմբերի 21-ը՝ սննդի ապահովման նոր համակարգի անցած զորամասում»,– գրել է վարչապետը։
Դատելով տեսանյութից` տվյալ զորամասի զինծառայողներն այսօր ճաշակելու են բորշ, կոտլետներ, աղցաններ, կոմպոտ ու նույնիսկ կոկա–կոլա:
Եվս մեկ զորամասում ավելի համեղ ճաշեր կուտեն. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հիշեցնենք` այս տարվա փետրվարի 21-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել հայաստանյան զորամասերի սննդի գնման ընթացակարգը վերանայելու մասին։
Եթե մինչև հիմա այդ հարցով զբաղվում էր միայն ՊՆ–ն, ապա որոշման ընդունումից հետո գործընթացին է միացել մասնավոր հատվածը։
Բարձրորակ սնունդն արդեն հազարավոր զինվորների է հասանելի. Փաշինյան