ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Գյումրու «Սև բերդ» ամրոցում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությամբ մեկնարկեցին ՀՀ անկախության 28–ամյակին նվիրված միջոցառումները:
Մրցանակաբաշխությանը ներկա են ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ։
Այս տարի առաջին անգամ անցկացվող վարչապետի մրցանակաբաշխությանը մասնակցում են մարդիկ, որոնք փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում, ապագան կապում են Հայաստանի հետ։ Մրցանակաբաշխության հյուրերը վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսներն են եղել։
Մրցանակաբաշխության իմաստն այն է, որ ամեն քաղաքացի կարող է հերոս լինել՝ անհատական ջանքերով հասնելով հաջողության:
Սերժ Սարգսյանը լավատես է. նա ուղերձ է հղել` հիշեցնելով նախկինում ասածը
Մրցանակաբաշխության արձանիկի հեղինակներն են «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու նկարիչ Ռուբեն Մալայանը։
Հիշեցնենք` անկախ Հայաստանն արդեն 28 տարեկան է։ Անկախության օրվա միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում։
Փաշինյանն Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ այցելեց Եռաբլուր. տեսանյութ