Լավրովը հայ գործընկերոջը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին շնորհավորական հեռագիր է հղել ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում, ի բարօրություն երկու եղբայրական պետությունների ու ժողովուրդների արտաքին քաղաքական համակարգման ամրապնդմանը, խաղաղության և անվտանգության շահերից ելնելով։ Այս մասին նշված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի շնորհավորական հեռագրում։

«Հարաբերությունների ամրապնդումը մեր շահերից է բխում». Մեդվեդևը շնորհավորել է Փաշինյանին

Նախարարը փաստում է, որ հայ–ռուսական հարաբերությունները, բազմադարյա բարեկամության և դաշնակցային գործընկերության վրա հիմնվելով, շարունակում են զարգանալ։

«Մեր երկրներն արդյունավետ գործակցում են ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում, միջազգային և տարածաշրջանային հարթակներում», – նշում է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ևս Անկախության օրվա առթիվ շնորհավորանքներ են ուղղել Հայաստանի ղեկավարությանը։

«Երկրի առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին միայն մեր ձեռքերում է». Սարգսյան

Հայաստանն այս տարի նշում է անկախության 28-ամյակը։ Տոնին նվիրված հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվում են Գյումրիում։