Հայաստանի երրորդ Հանրապետությունն այսօր տոնում է իր անկախության 28–ամյակը։ 28 տարի առաջ այս օրը` 1991–ի սեպտեմբերի 21–ին, մեր ժողովուրդը գրեթե միաձայն «այո» ասած Խորհրդային Միությունից անկախանալու հանրաքվեին։
Այսօր Երևանում, Գյումրիում և Հայաստանի այլ բնակավայրերում մարդիկ նշում էին անկախության տոնը։ Հիմնական միջոցառումներն այս տարի կենտրոնացված էին Գյումրիում։ ՀՀ իշխանության ներկայացուցիչները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Գյումրիում մասնակցում էին տոնական միջոցառումներին։ Գյուրի էին այցելել մեծ թվով զբոսաշրջիկներ։ Տոնական տրամադրությունից անմասն չէր մնացել նաև մայրաքաղաք Երևանը։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է Երևանի և Գյումրու այսօրվա տրամադրությունները, լույսերն ու գույները։