Հայաստանցիներն ու դաղստանցիները Պետերբուրգում ծեծկռտուք են սարքել. հինգ մարդ է տուժել

Զանգվածային կռիվը տեղի է ունեցել Բուխարեստսկայա փողոցի և Փառքի պողոտայի խաչմերուկում։ Վիճաբանությանը 16 մարդ է մասնակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի –Sputnik. Հայաստանցիներն ու դաղստանցիները վիճաբանել են Պետերբուրգի դեռ չբացված «Փառքի պողոտա» մետրոյի կայարանի մոտ, հայտնում է «Ֆոնտանկան»։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը, Բուխարեստսկայա փողոցի և Փառքի պողոտայի խաչմերուկում։

Վիճաբանությունը, որին 16 մարդ է մասնակցել, սկսվել է փոխադարձ վիրավորանքներից և ավարտվել ծեծկռտուքով` սառը զենքի կիրառմամբ։

Անաստասիա Զավորոտնյուկին 2-րդ անգամ են վիրահատել. դերասանուհին փրկվելու շանս ունի

Արդյունքում 5 մարդ հիվանդանոց է տեղափոխվել։

Աղբյուրի համաձայն` միջադեպի մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել միայն առավոտյան։