Հայ-բելառուսական ռազմական համագործակցություն. Բելառուսի ՊՆ առաջին տեղակալը Հայաստանում է

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբեր — Sputnik. Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի պաշտոնական այցով ժամանել է  Հայաստանի Հանրապետություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Երազելը շատ լավ բան է, թող երազի. Դավիթ Տոնոյանը պատասխանում է Ադրբեջանի ՊՆ–ին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և ԲՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը, հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր:

Արցախի սահմանին կրակոցների թիվը կրկին ավելացել է

Մտքեր են փոխանակվել նաև երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև համագործակցության ու առաջիկա աշխատանքային ուղղությունների վերաբերյալ: