ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Անկախության 28-ամյակի կապակցությամբ Արաբական Էմիրությունների հայտնի Բուրջ Խալիֆա շինությունը ներկվել է մեր եռագույն դրոշի գույներով։
Այսպես ԱՄԷ–ն շնորհավորել է բարեկամ հայ ժողովրդին` անկախության տոնի կապակցությամբ։ Աշխարհի ամենաբարձր աշտարակներից մեկի եռագույն նկարները հայտնվել են տարբեր օգտատերերի սոցիալական ցանցերի էջերում։
Դուբայի Բուրջ Խալիֆան կառուցվել է 2010թ.–ին։ Այն ունի 828 մետր բարձրություն և ավելի քան 163 հարկ։ Անվանվել է «Բուրջ Խալիֆա» հարևան Աբու Դաբիի էմիրությանշեյխ և Միացյալ Արաբական Էմիրություններինախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանիպատվին։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է իր անկախության 28–րդ տարեդարձը։ Անկախության հանրաքվեն կայացել է 1991 թ–ի սեպտեմբերի 21–ին։