Բոլոր սպառնալիքները վերացել են. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ԱԱԾ նորանշանակ ղեկավարն առաջին շփումն է ունեցել լրագրողների հետ։ Հիմնական թեման կոռուպցիոն հանցագործություններն են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Այն բոլոր սպառնալիքները, որոնք կային, վերացել են։ Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է, և մենք ոչ մի բանի դեմ կաշկանդված չենք»,– ասաց Մարտիրոսյանը։

Քոչարյանը Քոչարյանով, բայց նոր հարցերը հնարավոր չէ բարդել նախկինների վրա

Կոռուպցիոն բնույթի այն հանցագործությունների մասին, որոնք ներկայում քննվում են իր ղեկավարած կառույցում, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը չցանկացավ խոսել։

Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը, Մարտիրոսյանը չցանկացավ բացել փակագծերն ու խոսել պատճառների մասին, միայն նշեց, որ Վանեցյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել աշխատակազմի հետ։

Հիշեցնենք, սեպտեմբերի 16–ին Վանաձորում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։ Նույն օրը Վանեցյանը հանդես եկավ հայտարարությամբ։

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

Իսկ սեպտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել ԱԱԾ աշխատակազմի հետ։ Թե ինչ է խոսվել այդ հանդիպմանը չի հրապարակվում։

Նա ԱԱԾ-ին է ներկայացրել կառույցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Էդուարդ Մարտիրոսյանին։