Այրվում է Սյունիքի Լիճք գյուղի մոտակա անտառը. լուսանկար

Հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքի անտառում այսօր հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, կրակը շատ արագ տարածում է գտնում անտառածածկ տարածքում։

Իսկ ՀՀ ԱԻՆ տվյալներով` այսօր` սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Այրվում է Սյունիքի Լիճք գյուղի մոտակա անտառը. լուսանկար

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 7 հրշեջ-փրկարար:

Երևանի կենտրոնում մեքենան բախվել է Արթուր Աբրահամի BMW–ին

Այրվում է մոտ 8000 քմ անտառածածկ տարածք:

ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: