Անաստասիա Զավորոտնյուկին 2-րդ անգամ են վիրահատել. դերասանուհին փրկվելու շանս ունի

Դերասանուհու հարևանը պատմել է, որ ամռանը գյուղի նրանց տան մոտ «գրեթե ամեն օր» շտապօգնության մեքենա էր հերթապահում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի –Sputnik. Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը երկրորդ վիրահատությունն է տարել։ Այս մասին ՆՏՎ–ի եթերում ասել է լրագրող Սերգեյ Մոյորովը։

«Երեկ երեկոյան խոսել եմ նրա մենեջեր Մարինա Պոտապովայի հետ։ Երկրորդ վիրահատություն է եղել։ Նրա հյուսվածաբանական հետազոտության արդյունքները հույս են ներշնչում, որ դեռ ամեն ինչ կարող է լավ լինել», – պատմել է Մայորովը։ Նախկինում հնչեցրած ախտորոշումը լրագրողը ոչ վերջնական է անվանել։ Միևնույն ժամանակ նշել է, որ դերասանուհին շարունակում է ծանր վիճակում մնալ։

Կոմայից հետո Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել. բժիշկը լավ նշան է համարում դա

Սեպտեմբերի 16-ին դերասանուհու հարևանը պատմել է, որ ամռանը գյուղի նրանց տան մոտ «գրեթե ամեն օր» շտապօգնության մեքենա էր հերթապահում։

Ավելի վաղ հայտնել էին, որ Զավորոտնյուկի մոտ պոլիօրգան անբավարարություն և թոքաբորբ է զարգացել։ Նշվում էր նաև, որ բժիշկները դադարեցրել են կոմայի մեջ գտնվող դերասանուհու հակաուռուցքային բուժումը։ Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։

ԶԼՄ–ների տվյալներով, 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը, գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։

«Զավորոտնյուկը շանսեր ունի». բժիշկները դերասանուհուն պատրաստում են վիրահատության

Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։

Զավորոտնյուկի հարազատները որևէ կերպ իրավիճակը չեն մեկնաբանում։ Չորս տարի առաջ քաղցկեղից մահացել էր Անաստասիայի հայրը։