ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Ղարաբաղյան հակամարտությունը լրացուցիչ լարվածություն է մտցնում Կովկասում. Սեմերիկով
«Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել էր հունիսի 20–ին Վաշինգտոնում։
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը