Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Կոչումներն ու պարգևները ՀՀ նախագահը շնորհել է Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության անկախության 28–րդ ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով  Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

ՀՀ ոստիկանապետի նորանշանակ պաշտոնակատարը պարգևատրվել է մեդալով

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,–ասված է նախագահի հրամանագրում:

Ոստիկանությունը պարզաբանել է` ինչու Խաչատուրովին չեն թույլատրել դուրս գալ երկրից

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովի որդին է։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի այս տարվա օգոստոսին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի հատվածում 140 հեկտար դիրքերի բարելավման օպերացիան իրականացվել է գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։ Վերջինս ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների հրամանատարն է և ՀՀ Զինված ուշերի գենշտաբի նախկին պետ։

Հիշեցնենք` 2018թ–ի հուլիսին ՀՀ քննչական ծառայությունը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրել 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդված)։ Նույն հոդվածով 2019թ–ի հունվարի 14–ին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։