Վայոց Ձորում ծեծկռտուքի ժամանակ վնասվածքներ ստացած զինվորականի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի անվան հետ կապված աղմկահարույց միջադեպի մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Եղեգնաձոր բժշկական կենտրոն տեղափոխված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզվել են:

Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը. մարզպետի հարցը դեռ պարզ չէ

Նշենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Որոշ հրապարակումներում նշվում է, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը ձերբակալվել է։

Վիճաբանություն դասընկերների միջև. բժիշկները 12-ամյա տղայի փայծաղը հեռացրել են

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա:2019թ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ, գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքը ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, որը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով նա ընկել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, բացի վերը նշված սպայից, մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակչի զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծել են սպաներին: Նախաքննությունը շարունակվում է:

Վիճաբանություն Խնձորեսկում. 20-ամյա երիտասարդը դանակի երեք հարված է հասցրել ընկերոջը