Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սարգսյանին

Ռուսաստանի նախագահն ի սրտե քաջառողջություն և հաջողություններ է մաղթել ՀՀ նախագահին և իր ուղերձում խոսել ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հայտնում է նախագայի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Արմեն Վարդանի, ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա»,– նշված է ուղերձում:

Պուտինի խոսքով` դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածարջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով

«Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն»,– եզրափակել է ՌԴ նախագահը:

Անկախության օրն էլեկտրագնացքները կաշխատեն փոփոխված գրաֆիկով. ՀԿԵ

Նշենք, որ այս տարվանից մեկնարկում է Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը։ Այս տարի Անկախության տոնին նվիրված միջոցառումները կանցկացվեն Գյումրիում։

Ամենաճոխ բեմը` նվազագույն գներով. ինչքան կարժենա Անկախության 28-ամյակը Գյումրիում տոնելը