ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպա լիգայի խմբային փուլի խաղարկության առաջին տուրում իտալական «Ռոման» խաղում է թուրքական «Իստամբուլ Բաշակշեհիրի» հետ:
Առաջին խաղակեսից հետո 1-0 հաշվով հաղթում է «Ռոման»: Հաշիվը բացել է թուրքական ակումբը խաղի 42-րդ րոպեին գրանցված ինքնագոլով։
Իտալացիները Մխիթարյանի գոլը վայելում են համակարգչային գրաֆիկայի տեսքով
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի պահեստայինների թվում է: Ամենայն հավանականությամբ, նա խաղադաշտ դուրս կգա երկրորդ խաղակեսի ընթացքում:
Մխիթարյանի ֆանտաստիկ նորամուտը «Ռոմա». մարզիչը գոհ է, երկրպագուները` նույնպես