ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Երկրաշարժի հետ կապված մեծ անոմալիաներ չկան»

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետ Սոս Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հյուսիսային շրջանում գրանցված երկրաշարժերին։
Sputnik
Մարգարյան. «Երկրաշարժի հետ կապված մեծ անոմալիաներ չկան»

Սոս Մարգարյանը նշում է՝ այժմ հյուսիսային մասում, Ջավախքի տարածքում կա խզվածքային գոտի, որը բնութագրվում է ակտիվ սեյսմիկությամբ, հաճախ տեղի ունեցող, բայց ոչ ուժեղ երկրաշարժերով: Տեղի ունեցած վերջին երկրաշարժը, թեև մագնիտուդով 4.8 բալանոց էր էպիկենտրոնային գոտում, այդուհանդերձ այն չի դասվում ուժեղ երկրաշարժերի շարքը, միջին ուժգնության է, ինչը բնական է և բնորոշ նշված տարածաշրջանին:

Շիրակի մարզում նորից երկրաշարժ է գրանցվել

«Մենք ամենօրյա ռեժիմով կատարում ենք ամբողջ Հայաստանի և հարակից տարածքների ուսումնասիրություններ, ինչպես սեյսմոլոգիական, այնպես էլ երկրաֆիզիկական ու երկրաքիմիական: Ուսումնասիրում ենք նաև լարվածությամբ աչքի ընկնող դաշտերը»,- նշեց Մարգարյանը և հավելեց, որ երկրաշարժին նախորդած և հաջորդած մեծ անոմալիաներ չեն գրանցվել:

Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ մտահոգվելու պատճառ չկա: Օջախային գոտում նույնիսկ տեղի է ունենում լարվածության թուլացում, որն արտահայտվում է հետցնցումային թույլ ակտիվությամբ:

Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա

Մարգարյանը նշեց, որ ծառայության մասնագետները երկրաշարժի հաջորդ օրն այցելել են տարածաշրջան, որովհետև նրանց գործառույթներից մեկը նաև բնակչության իրազեկումն է, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանվել երկրաշարժից: Ճիշտ է` բնակիչները մի փոքր անհանգստացած էին, բայց ընդհանուր առմամբ խուճապ չկար: Մասնագիտական խմբերին հանձնարարվել էր այցելել հենց երկրաշարժի օջախին մոտ գտնվող համայնքներ ու ևս մեկ անգամ ուսուցողական պարապմունքներ անցկացնել հատկապես դպրոցականների շրջանում:

Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից