Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտգործնախարարի հետ

Նախարարները կրկին շեշտել են, որ բանակցություններին Արցախի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցությունն անհրաժեշտություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար  Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպել է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Արցախի ԱԳՆ–ն Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում հայտնված զինվորի հարցը

Այս մասին տեղեկացանք Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Facebook-յան էջից:

Արցախի ԱԳՆ–ն Ադրբեջանին ուղղված հայտարարություն է տարածել

ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսվող հանդիպմանն ընդառաջ։

Արցախի ԱԳՆ–ն ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետների հայտարարությունը

Այս համատեքստում կողմերն ընդգծել են, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կարևորելով հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը. ՀՀ ԱԳՆ ուղերձը

Կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման տեսանկյունից նախարարները վերստին նշել են բանակցություններին Արցախի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը։