Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի, իսկ Չոբանյանին` վաստակավոր արտիստի կոչում

Հայաստանի Հանրապետության անկախության 28–րդ ամյակի կապակցությամբ կոչումներ են շնորհվել նաև մշակույթի բնագավառում մեծ ավանդ ունեցած անհատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գեղանկարիչ Արամ Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում, իսկ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Սամվելի Չոբանյանին, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

«Անկախության տոնի առթիվ, կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Էդուարդի Իսաբեկյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում:

Արամ Իսաբեկյանը ծնվել է 1952թ. սեպտեմբեր 26-ին, Երևանում։ Գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի և գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի որդին է: 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՈ-ի նկարիչների միջազգային ընկերության անդամ է: 1994թ-ից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորն է: 1976թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ավելի քան 200 ցուցահանդեսների։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Հալեպում, Կահիրեում, Լոնդոնում։ Աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում, ինչպես նաև` բազմաթիվ անհատական հավաքածուներում: 1999թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով։ 2002թ. դարձել է բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Բաբկեն Չոբանյանը ծնվել է 1977թվականի հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Գյումրիքաղաքում։

ՀՀ ոստիկանապետի նորանշանակ պաշտոնակատարը պարգևատրվել է մեդալով

2015թվականին նա Երևանի քաղաքապետարանիկողմից պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով։ Հայտնի է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»ֆիլմում Արմանի դերակատարմամբ, «Հատուկ բաժին»կարճամետրաժ սերիալում Ռոբի դերակատարմամբ, ինչպես նաև «Հոսանքին հակառակ» հեռուստանովելում Արմենի դերակատարմամբ ու «Հանդիպման վայր» ֆիլմում Տիգրանի դերակատարմամբ։