«Հույս չունեինք, որ լավ ավարտ է լինելու». հրաշք` 6–րդ հարկից ընկած երեխայի կյանքում

Վեցերորդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը հիվանդասենյակ այցելած իր հյուրերին ժպիտով էր ընդունում ու ճանապարհում։
Sputnik

Կարինե Հարությունյան, Sputnik Արմենիա

–Արվին, քեզ լա՞վ ես զգում,–հարցնում եմ։

–Այո։ Ինչո՞ւ,–ի պատասխան ժպիտով հարցնում է երեխան (տղայի հետ անգլերեն ենք շփվում, նա հայերեն չի խոսում)։

2.5–ամյա Արվինը սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած տղան է։ Արվինն այժմ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում շարունակում է իր բուժումը։ Այսօր տղային այցելել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը։

«Հույս չունեինք, որ լավ ավարտ է լինելու». հրաշք` 6–րդ հարկից ընկած երեխայի կյանքում

Մինչ Աննա Հակոբյանը կտեսակցեր փոքրիկին, տղայի հայրը` Արթին Վիքսոմը, լրագրողներին պատմեց, թե ինչպես է դեպքը եղել։

Ի դեպ, Արթին Վիքսոմը իրանահայ է, կինը` իրանցի։ Տղայի հայրը պատմեց, որ ԱՄՆ–ից սեպտեմբերի 4–ի գիշերը եկել էին Հայաստան` հանգստանալու։ Դեպքը տեղի է ունեցել ժամանման հաջորդ օրը։

Վեցերորդ հարկից ընկած 2.5 տարեկան տղային վիրահատել են

«Առավոտյան արթնացանք ու երեխաներին էինք կերակրում (նրանք երկու տղա ունի)։ Կինս Արվինին նստեցրել էր պատուհանագոգին ու կերակրում էր։ Պատուհանի փեղկը բաց էր, բայց կար նաև ցանց, որը մեզ մոտ` ԱՄՆ–ում, չի բացվում, մեխված է ամուր։ Ես գնացի ձեռքերս լվանալու, և կնոջս ճչոցը լսեցի։ Պարզվեց` Արվինը ցանցին է ձեռքով հարվածել, որը բացվել է, ու երեխան ընկել է»,–պատմեց հայրը։

«Հույս չունեինք, որ լավ ավարտ է լինելու». հրաշք` 6–րդ հարկից ընկած երեխայի կյանքում

Նրա խոսքով` կինը փորձել է երեխայի ոտքից պահել, սակայն չի ստացվել։ Հետո արդեն շտապօգնություն են զանգել ու երեխային տեղափոխել հիվանդանոց։ Արվինի հայրը նշում է` դեպքի առաջին օրերին հույս չեն ունեցել, որ ամեն ինչ լավ ավարտ է ունենալու, սակայն բժիշկները հրաշք են գործել։

Արթինը հաճելիորեն զարմացած է թե՛ բժիշկների, թե՛ ծանոթ–անծանոթների արձագանքից։ Ասում է, որ բոլորը շատ սրտացավորեն են վերաբերվել իրենց և անգամ մինչ այսօր անծանոթ մարդիկ զանգում, հարցնում են երեխայի առողջության մասին։

«Հույս չունեինք, որ լավ ավարտ է լինելու». հրաշք` 6–րդ հարկից ընկած երեխայի կյանքում

Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, փոքրիկ Արվինին «սարդ մարդը» նվիրեց, քանի որ իմացել էր` տղան շատ է սիրում այդ հերոսին։ Հակոբյանի խոսքով` ամենակարևորն այն է, որ տղան ժպտում էր։ «Անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան լավ կլինի երեխան։ Սակայն մայրական հայացքով նայեցի ու հասկացա, որ ամեն ինչ իրոք լավ է»,–ասաց նա։

Thank you. Երևանում 6-րդ հարկից ընկած փոքրիկը շնորհակալություն է հայտնել աղոթքների համար

Նրա խոսքով` երբ լսել է դեպքի մասին ու իմացել, որ ԱՄՆ–ից է ընտանիքը, առաջին տպավորությունն այն է եղել, որ ծնողները ծանոթ չեն եղել իրավիճակին, ինչի հետևանքով էլ եղել է դեպքը։ Հակոբյանը նշեց, որ վերջին շրջանում հաճախ ենք լսում նման դժբախտ դեպքերի մասին և կարևոր է, որ երեխաներն ամեն վայրկյան ծնողների աչքի առաջ լինեն։

«Հույս չունեինք, որ լավ ավարտ է լինելու». հրաշք` 6–րդ հարկից ընկած երեխայի կյանքում

Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանն էլ հայտնեց, որ երեխան նախ առաջին հարկի մետաղյա ծածկին է ընկել, հետո ասֆալտին։ Նրա խոսքով` երեխան գանգի ցիրկուլյար կոտրվածք էր ստացել, ինչպես նաև ոտքն էր կոտրվել։

«Հույս չունեինք, որ լավ ավարտ է լինելու». հրաշք` 6–րդ հարկից ընկած երեխայի կյանքում

«Երեխայի վիճակը մի փոքր կայունացնելուց հետո նրան վիրահատեցինք ու ոտքի ոսկրերը ֆիքսեցինք։ Երեխայի շարժունակությունը պահպանված է, կենսական բոլոր ֆունկցիաները բավարար են։ Վստահ եմ, որ բուժման ամբողջական կուրս անցնելուց հետո տղայի առողջական վիճակը լիարժեք է լինելու։ Սա կարելի է բացառիկ դեպք համարել»,– ասաց նա։

«Հույս չունեինք, որ լավ ավարտ է լինելու». հրաշք` 6–րդ հարկից ընկած երեխայի կյանքում

Բժիշկը հայտնեց նաև, որ երեխայի բուժումն անվճար է իրականացվում։

2.5–ամյա Արվինը ժպիտով ու ձեռքով հաջողություն անելով է հյուրերին ճանապարհում։ Բայց հարցերի չի պատասխանում` նոր խաղալիքներով է տարվել։