«Հայաստանի սանիտարահիգիենիկ ու համաճարակային վիճակը շատ մտահոգիչ է». Գրիգորյան

Лидер коалиции общественных движений Единое здоровье Григор Григорян
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետը վստահեցնում է, որ Երևանում լեյշմանիոզի (պարազիտային հիվանդություն) բռնկման վտանգ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության սանիտարահիգիենիկ և համաճարակային վիճակն առավել քան մտահոգիչ է: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետ և «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը:

Продукты
Հայտնի է՝ ինչից են թունավորվել Գյումրու հարսանքավորները

«Այս տարի սննդային թունավորումների մասսայական բռնկումներ են լինում, մասնավորապես, տարվա սկզբից մինչև օգոստոս 2739 սննդային թունավորման դեպք ենք ունեցել»,-ասաց նա:

Իսկ թե նախորդ տարվա համեմատ սննդային թունավորման դեպքերն ավելացել են, թե ոչ, Գրիգորյանը նշեց՝ չի կարող ասել:

Նա հայտնեց նաև, որ այս տարվա սկզբից մինչ օգոստոս 2983 զոոնոզ հիվանդություն է գրանցվել, սակայն արդյոք այս դեպքերն էլ ավելացել են, թե ոչ, Գրիգորյանը կրկին չհայտնեց:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետը նշեց, որ Երևանում լեյշմանիոզի (պարազիտային հիվանդություն) բռնկման վտանգ կա, քանի որ մայրաքաղաքում աղբը գրեթե չեն հավաքում:

Դեղորայքային թունավորման դեպքերն այս տարի ավելացել են. ԱՆ ցուցանիշներ է ներկայացրել

Գրիգորյանի խոսքով՝ պատկան մարմինները բնակչությունից թաքցնում են հիվանդացության դեպքերը:

Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախարարությունը բոլոր դեպքերի մասին մշտապես տեղեկացնում է:

Սուր թունավորում. Գյումրիում երկու անչափահասի են հոսպիտալացրել

Ըստ առողջապահության նախարարության տվյալների (ամսական ներկայացված հաշվետվությունների)` 2019–ի հունվարից մինչև սեպտեմբեր սննդային թունավորումների 46 դեպք է գրանցվել, այդ թվում՝ բոտուլիզմի 9, սնկից թունավորման 31 և ստաֆիլոկոկային թունավորման 28 դեպք։ Ինչ վերաբերում է զոոնոզ հիվանդություններին, ապա ընթացիկ տարվա հունվարից մինչև սեպտեմբեր գրանցվել է  սիբիրյան խոցի 10, բրուցելոզի 174, լեպտոսպիրոզի 1, լեյշմանիոզի 14 դեպք։