ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժինը հաղորդում է ստացել, որ գլխի հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի հագուստի շուկայի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 28-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գորկու փողոցում անհայտ անձի կողմից որսորդական հրացանից արձակած կրակոցներից»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Իրավապահները դեպքի վայրում հայնտաբերել են որսորդական հրացանի փամփուշտի 3 պարկուճ և պարկուճի 1 խցան:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ նույն օրը` ժամը 11.50-ի սահմաններում, Գորկու փողոցում երիտասարդի վրա «Չերչիլ» տիպի որսորդական հրացանից կրակել է Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակիչ:
Ողբերգական վթար Հայաստանում. մեքենաները ճակատ-ճակատի են բախվել են. կա 1 զոհ, 4 վիրավոր
Որսորդական հրացանը հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ 31-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն: