Թուրքիայում զինվորականների «որս» է սկսվել. ինչ կապ ունի Գյուլենը

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) ենթադրյալ աջակիցների դեմ հետապնդումները շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը Թուրքիայի զինված ուժերի ներսում հատուկ հաղորդակցման համակարգով միմյանց հետ կապ պահպանող զինվորականների է բացահայտել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Թուրքիայում 140 զինվորականի են ձերբակալել Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով

Նշվում է, որ ամերիկաբնակ Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած կառույցի՝ FETÖ-ի դեմ ընթացող հետաքննության շրջանակներում 74 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանցից 72-ը ենթասպաներ են, 2-ը՝  զինված ուժերում ծառայող այլ մասնագետներ։

Հայտնի է, որ կասկածյալներից 25-ը ծառայում են ցամաքային ուժերում, 7-ը՝ օդուժում, 10-ը՝ ռազմածովային ուժերում, 30-ը՝ ժանդարմերիայում, իսկ 2-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:

Ահաբեկչություն Թուրքիայի հարավ–արևելքում. կան զոհեր

Աղբյուրի հաղորդմամբ` Ստամբուլի նահանգային ժանդարմերիան կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով 30 նահանգում միաժամանակյա գործողություններ են իրականացրել։