Շիրակի մարզում հերթական երկրաշարժն է գրանցվել. էպիկենտրոնը դարձյալ Բավրայի մոտ է

էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Ցնցումներն զգացել են Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերի բնակիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 19-ին, ժամը 22:42-ին Շիրակի մարզի տարածում երկրաշարժ է գրանցվել։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը գրանցել է երկրաշարժ` Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ–ից։

Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորությամբ, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 2.3 մագնիտուդ։

Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերում։

Հիշեցնենք, Բավրա գյուղից 12 կմ արևելք դարձյալ 3 բալանոց երկրաշարժ էր գրանցվել նաև սեպտեմբերի 14-ին։

Իսկ սեպտեմբերի 11-ին Բավրայից 13 կմ հյուսիս-արևելք տեղի էր ունեցել ավելի հզոր` 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Շիրակի մարզում նորից երկրաշարժ է գրանցվել

Այն զգացվել էր ոչ միայն Շիրակի, այլև Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: