Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատակազմին ներկայացնելուց հետո, վարչապետը նրանց հետ հանդիպումը շարունակել է փակ դռների հետևում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել  կառույցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ոստիկանապետի  առաջին տեղակալ Արման Սարգսյանին։

Ինչ է անելու Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ–ում. օրակարգը հայտնի է

Վարչապետը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ Սարգսյանը Ոստիկանության ակադեմիան ավարտելուց հետո իր աշխատանքային գործունեությունը ծավալել է միայն այդ համակարգում։

«Ես սա շատ կարևոր հանգամանք եմ համարում։ Ուզում եմ  արձանագրեմ նաև, որ մեզ համար շատ կարևոր է ՀՀ–ում ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնումը,– ասաց Փաշինյանը,– մենք մեզ համար պետք է ավելի բարձր նշաձողեր սահմանենք ու ամեն ինչ անենք այդ նշաձողերը հաղթահարելու համար»։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին` վստահության համար ու խոստացավ ամեն ինչ անել սպասելիքներն արդարացնելու համար։

Քոչարյանը Քոչարյանով, բայց նոր հարցերը հնարավոր չէ բարդել նախկինների վրա

«Մեր կոլեկտիվի կարողությունների վրա չեմ կասկածում, որովհետև առողջ կորիզ կա ոստիկանությունում։ Վստահ եմ, որ ինձ սատար են կանգնելու ու ամեն ինչ անելու են, որ մեր երեխաները վաղն ապրեն ավելի լավ ու ապահով երկրում»,– ասաց նա։

Քննարկումներ ավիացիոն շուկայում. վարչապետն ընդունել է Boeing-ի փոխնախագահին

Հանդիպման վերջին հատվածը ոստիկանության աշխատակազմի հետ Նիկոլ Փաշինյանն անցկացրեց փակ ռեժիմով. հանդիպումը լուսաբանող լրագրողներին հորդորեց դուրս գալ դահլիճից։

Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբի զորահավաք

Նշենք, որ մինչ այդ Փաշինյանն այցելել էր ԱԱԾ, որտեղ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատակազմին ներկայացնելուց հետո, նրանց հետ ևս փակ հանդիպում էր  անցկացրել։