Փաշինյանն ԱԱԾ-ում է. փակ հանդիպում աշխատակազմի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրն սկսել է Ազգային անվտանգության ծառայությանաշխատակազմի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին փակ հանդիպում է ունենում ԱԱԾ աշխատակազմի հետ։ Փաշինյանի խոսքով, նա մի շարք հարցերի շուրջ որոշել է խոսել ԱԱԾ աշխատակիցների հետ, ուստի խնդրեց հանդիպմանը ներկա լրագրողներին դուրս գալ դահլիճից ու անջատել հեռարձակումը։

Նիկոլ Փաշինյանը հարազատ դպրոցում է. վարչապետի առաջ դռները չբացվեցին

Մինչ այդ նա ԱԱԾ-ին է ներկայացրել երեկ կառույցի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին։

«Պետք է արձանագրեմ, որ պարոն Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է ԱԱԾ–ում։ Այսինքն` եթե ճիշտ եմ հիշում, դուք որևէ այլ տեղ չեք աշխատել»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարծիք հայտնեց, որ ԱԱԾ–ն կայացած ինստիտուտ է, բայցև կարևորեց կառույցի պրոֆեսիոնալիզմի շարունակական բարձրացումը։

Դժգոհ էր և գեներալի ուսադիրներ էր տալի՞ս. փորձագետները` ուժայինների հրաժարականների մասին

«Ամեն հաջորդ օր մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ, որովհետև սա է առաջընթացի գրավականը»,– ասաց նա։

«Եթե խանգարում էին, պետք է հեռանային». քաղաքագետը` աղմկահարույց հրաժարականների մասին

Էդուար Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին` վստահության համար` հավաստիացնելով, որ ԱԱԾ աշխատակիցներն օժտված են անհրաճեշտ պրոֆեսիոնալիզմով` ապահովելու ՀՀ և Արցախի անվտանգությունը։