«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններին մասնակցել է 115 կալանավոր. «Ժողովուրդ»

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգությունները հանդարտեցնելու համար քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը դիմել է ոչ միայն հատուկ ծառայություններին, այլև «օրենքով գողերին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցել է 115 կալանավորված անձ ու դատապարտյալ։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։

«Վանաձոր» ՔԿՀ–ի նախկին պետը ձերբակալվել է. «հարգված» կալանավորներին լավ է նայել

«Կալանավայրում տարածված խոսակցությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը որոշել է դիմել ոչ միայն հատուկ ծառայություններին, այլև «օրենքով գողերին»։ Նրանց ներգրավվածության շնորհիվ էլ ՔԿՀ-ներում իրավիճակը հանդարտվել է»,-գրում է թերթը:

Ի դեպ, օրաթերթի հետ զրույցում ՔԿ լրատվականից հերքել են այդ լուրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, և կալանավորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով։