ՀՀ ոստիկանապետի նորանշանակ պաշտոնակատարը պարգևատրվել է մեդալով

Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Հայաստանի մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պարգևատրվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արման Սարգսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում սեպտեմբերի 19-ին` Վալերիյ Օսիպյանի հրաժարականից հետո: Սարգսյանից բացի, ոստիկանության մի շարք այլ պաշտոնյաներ ևս  արժանացել են պետական ​​մրցանակների:

Արմեն Սարգսյանը պարգևատրել է դատախազության երկու պաշտոնյայի

Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել նաև Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարգար Բաղդասարյանը, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի մարտական 1-ին խմբի հրաձիգ, սերժանտ Արարատ Նիգոյանը։

Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալի են արժանացել Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, Ոստիկանության շտաբի պետի տեղակալ – կազմակերպական -վերլուծական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վաչիկ Ղարիբյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Պավել Օրդյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Կարապետյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մամիկոն Հակոբյանը։

Երախտագիտության մեդալով է պարգևատրվել Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Հրանտ Վարդանյանը:

Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Մրցանակները սահմանվել են Հայաստանի Անկախության տոնի 27-ամյակի տոնակատարությունների շրջանակում: