ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Ամուլսարի պաշտպաններն այսօր՝ սեպտեմբերի 20-ին առավոտից դասադուլ և գործադուլ են հայտարարել Ջերմուկում ու Գնդեվազում։ Համայնքների բնակիչները, դպրոցականները վաղ առավոտից Ամուլսարի հանքշահագործման դեմ պաստառնելով ու նաև ազգային երգ ու պարով իրենց անհամաձայնությունն են հայտնում հանքշահագործման վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը։
Նշենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը բնապահպանական մոբիլիզացիայի ու Ամուլսարի հարցով կառավարության որոշման վերջնաժամկետ են հռչակել։
Բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը Հայկական բնապահպանական ճակատը կհայտարարի Երևանի Մաշտոցի պուրակում ժամը 13։00-ին։
Օրվա ընթացքում բողոքի բազմաթիվ ակցիաներ են նախատեսված։ Իսկ 18։30-ին բոլոր միջոցառումների մասնակիցները կմիանան Ազատության հրապարակում, որտեղից կմեկնարկի բողոքի երթը։
Ջերմուկի բնակիչների բողոքի ակցիան հասել է Երևան. նրանք պայման են դրել