Վթար Իսակովի պողոտայում. վարորդի վիճակը ծանր է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Իսակովի պոողոտայում Mitsubishi Grandis-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել գովազդային վահանակին: Երկու մարդ տուժել է: Նրանցից մեկի՝ վարորդի վիճակը ծանր է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կա զոհ

Վթարի մասին ահազանգն ԱԻՆ-ում ստացվել է սեպտեմբերի 18-ին, ժամը 22:03-ին:

«Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ղ., ծնված 1977 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բաժանարար հատվածում գտնվող գովազդային վահանակի սյանը»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: 

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. անչափահաս վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Վարորդը և ուղևորը՝ Վահագն Գ.-ն (ծնված 1984 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները Գոռ Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վահագն Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: