Տարեց բրիտանուհին կանխել է երիտասարդ կնոջը ավազակային հարձակումը. տեսանյութ

Տարեց անգլուհին իր համարձակության ու վճռականության շնորհիվ դարձել է երկրի լուրերի գլխավոր հերոսուհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Թոշակառու Դորին Ջոնսը բրիտանական Բիրմինգհեմից կանխել է երիտասարդ կնոջը ավազակային հարձակումը։ Կինը սկզբում հետապնդել է նրան, իսկ հետո փորձել խլել գումարը, որը նա բանկոմատից էր հանել։ Սակայն թոշակառու կնոջ վճռականության  շնորհիվ գողությունը ձախողվել է։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։

Պարզվել է, որ 81–ամյա Դորինն այդքան էլ անպաշտպան չէ, որքան կարող էր թվալ առաջին հայացքից։ Գլխի ընկնելով, որ իրեն փորձում են թալանել և հիմա խլելու են բանկոմատից հանած գումարը, կինը, հագուստից փեշից քաշելով, հեռացրել է գող կնոջը բանկոմատից մոտից։

Նման պահվածքից ապշած թալանչի կինը արագորեն փախել է։

Կոմայից հետո Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել. բժիշկը լավ նշան է համարում դա

Քանի որ տեսախցիկների նկարահանածը տարածվել է համացանցում, թոշակառու Դորինը նորությունների հերոս է դարձել իր հարազատ Բիրմինգհեմում։