ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Գրոզնիի «Գրանդ պարկ» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկել, սկզբում այրվել է առաջին հարկում գտնվող խանութը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին են հայտնել Չեչնիայի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունից։
Նշվում է, որ կրակը մարելու համար 12 միավոր տեխնիկա և 50 մարդ է ներգրավվել։ RT տելեգրամ ալիքի տվյալներով` հրդեհի մակերեսը 300 քմ–ի է հասել։
Տուժածների և զոհերի մասին տեղեկություն չկա։
Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը