Փոխհրաձգություն Եկատերինբուրգում. մասնակիցները հայեր ու եզդիներ են

Արտերկրում ապրող հայերի և եզդիների միջև տարաձայնություններ են ծագել շուկաներից մեկում «ազդեցության ոլորտը» բաժանելու թեմայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայերը և եզդիները տրավմատիկ զենքից իրար վրա են կրակել Եկատերինբուրգի շուկաներից մեկում, գրում է «ԱիՖ–Ուրալը»։

Վիճաբանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18–ին «Տագանսկի ռյադ» շուկայում։ Բանավեճը վերածվել է ծեծկռտուքի, որից հետո գործի են դրել տրավմատիկ զենքեր։

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել

Բարեբախտաբար, մասնակիցները լուրջ վնասվածքներ չեն ստացել, ոչ ոք չի հոսպիտալացվել։

Վիճաբանության մասնակիցներից ոչ մեկը ոստիկանություն չի դիմել։ Աղբյուրը ենթադրում է, որ երկու կողմերն էլ որոշակի խնդիրներ ունեն շուկայի ղեկավարության հետ։

Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ վիճաբանությունն ազգային հողի վրա չի եղել. երկու խմբերը տնտեսական շահեր ունեն շուկայում, և ծեծկռտուքը տեղի է ունեցել դրանց պատճառով։